▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պլովդիվում կայացած «Երիտասարդ ձեռնարկատեր» մրցույթում Սոնա Հարությունյանը արժանացել է 1֊ին, Միլենա Ամիրխանյանը՝ 3֊րդ մրցանակի

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ ձեռնարկատեր» խորագիրը կրող աշակերտական գործարար ընկերությունների ամենամյա 22֊րդ միջազգային տոնավաճառը և 6֊րդ «Գլոբալ ձեռնարկատիրական մարտահրավեր» (GEC) մրցույթը, որոնք «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում նախաձեռնել էր ՀՀ ԿԳ նախարարությունը` Բուլղարիայի ԿԳ նախարարությանը կից «Ձեռնարկատիրական կրթության կենտրոնի» (BUCT) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանների կենտրոնի (CREFECO) հետ համագործակցությամբ։

 

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) օժանդակությամբ արդեն երկրորդ անգամ մրցույթն անց է կացվում  նաև ֆրանսախոս սովորողների մասնակցությամբ։ Բուլղարիայում միջոցառման գլխավոր կազմակերպիչներն էին՝ Ձեռնարկատիրական մասնագիտական կենտրոնների ցանցը (BUCT) և Europen-Pen միջազգային կազմակերպությունը: Տոնավաճառ֊մրցույթին այս տարի Հայաստանից մասնակցում էին Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի սովորողներ Միլենա Ամիրխանյանը (12֊րդ դասարան), Սոնա Հարությունյանը (10֊րդ դասարան) և ֆրանսերենի ուսուցչուհի Վերգինե Հարությունյանը։ Հայաստանը ներկայացնող թիմը վերադարձել է մրցանակներով՝ Սոնա Հարությունյանը մրցույթում արժանացել է 1֊ին մրցանակի, իսկ Միլենա Ամիրխանյանը՝ 3֊րդ։

«Հայաստանի Արև» անունը կրող դպրոցի տաղավարն արժանացել է «Ամենաներդաշնակ տաղավար» տիտղոսին։ Իրադարձությունը մեկ անգամ ևս ակնառու է դարձնում դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կենտրոնների կարևորությունը, որը կամուրջ է՝ դպրոցից դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more