▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը. Արմեն Սարգսյան

 

 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։

Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից է համարել «Երիտասարդ Հայաստան» տարբերակը: «Ոչ միայն նրա համար, որ երիտասարդներն էին հիմնականում մասնակցում, երիտասարդական ոգի կար, այլ որովհետեւ երիտասարդությունը նաեւ հավատ է ապագայի նկատմամբ: Երիտասարդ է այն մարդը, ով իր կյանքի նախաշեմին է, եւ կյանքի բոլոր ճանապարհները նրա առջեւ բացված են»,-նշել է Արմեն Սարգսյանը եւ հավելել. «Ներկայումս մեր երկրի համար եւս բոլոր հնարավորությունները բաց են, եւ պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը»:

 

 

 

 

 

 

 

 

 

Արմեն Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել խորհրդարանական հանրապետությունում նախագահական մշակույթի կերտումը։

Նախագահը նաեւ անդրադարձել է Սահմանադրության կարեւորությանը, գոհունակությամբ նշել վերջին շրջանի իրադարձությունների հանգուցալուծումը Սահմանադրության շրջանակում։ «Սահմանադրությունը հիմնական օրենքն է, եւ եթե երկրում փոփոխություններ, զարգացումներ պետք է լինեն, ապա պետք է լինեն դրա սահմաններում: Ու եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ինչ-որ պատճառով որոշել է փոփոխել այն: Փոփոխողը պետք է լինեք դուք»,-նշել է նա:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է ֆորումի մասնակիցների բազմաթիվ հարցերին, իսկ վերջում հանձնել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականները:

Կարդացեք նաև` Չենք կարող թույլ տալ, որ լեռնարդյունաբերության պատճառով վնասվի մեր ամենակարևոր բնական ռեսուրսը՝ ջուրը. Արմեն Սարգսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more