▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ապահովել օրենքի գործարկումը Հայաստանում․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի տեսաուղերձների արգելքի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը անդրադարձել է Սամվել Կարապետյանի տեսաուղերձների արգելքին. 

«Վստահ եմ, նկատել եք, որ  օրերս տարածվեց գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ իբր Սամվել Կարապետյանի նկատմամբ տեսաուղերձներով հանդես գալու կամ հայտարարություններ տարածելու որևէ սահմանափակում չկա։ Դրա աղբյուր էր նշվում Պրոբացիայի ծառայության հայտարարությունը։ Ավելին, նույնիսկ պատրաստակամություն էր հայտնվել Սամվել Կարապետյանին հեռախոս փոխանցելու՝ այդ նպատակն իրականացնելու համար։

Իմ շատ կարճ արձագանքը հետևյալն է․ հեռախոս փոխանցելու անհրաժեշտություն չկա։ Պարզապես պետք է ապահովել օրենքի գործարկումը Հայաստանում և բացառել քաղաքական հետապնդումները։ Սակայն, եթե այս հարցում իսկապես բարդություններ կան, ապա կարելի է պարզապես փոխանցել քննչական մարմնի և դատախազության ներկայացուցիչների պաշտոնական գրությունները կամ փաստաթղթերը, որոնցում նշված կլինի, որ նման սահմանափակումներ չկան։ Կարծում եմ՝ այդ դեպքում հարցը շատ ավելի պարզ կլուծվի, և բոլոր հարցադրումներին պատասխան կտրվի։

 Այս կարճ ժամանակահատվածում ես գրություններ եմ հասցեագրել քննչական մարմնին՝ պարզելու համար, թե արդյոք տեսաուղերձ տարածելը խնդի՞ր է, թե՞ ոչ։ Ստացել եմ երկու պատասխան, և երկուսն էլ եղել են մերժման մասին։ Դատախազությանը նույնպես հարցում եմ ներկայացրել, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Իսկ Պրոբացիայի ծառայությանը ներկայացված հարցման պատասխանն առավել հետաքրքիր էր․ այնտեղ նշվել է, որ տվյալ հարցի վերաբերյալ պետք է դիմել կամ դատարան, կամ վարույթ իրականացնող մարմին»,-ասել է փաստաբանը։

Արամ Վարդևանյանը նաև հավելել է՝ այս ամենի նպատակը լրիվ այլ է, բնավ  իրավաբանության մասին չէ։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more