▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ նախագահը՝ արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերյալ

Հայաստանից մաքսանենգ եղանակով ծխախոտի արտահանման հետ կապված բացի Միքայել Մինասյանի պնդումներից այլ որեւէ փաստարկ, որեւէ հիմնավորում առկա չէ:

Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ ՊԵԿ-ը ներգրավված է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործարքներում, մասնավորապես, ՊԵԿ նախագահի տեղակալներից Շուշան Ներսիսյանը:

«Տիկին Ներսիսյանի կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելու տեղեկություններն ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ ու հիմնավորում ուղղակի չկա»,-պարզաբանել է Էդվարդ Հովհաննիսյանը:

 

Կարդացեք նաև՝ Բանակում չեմ ծառայել. եղել եմ զինապարտ, բայց երեխաներ ունենալու փաստով ստացել եմ տարկետում. ՊԵԿ նախագահ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more