«Պայքարը շարունակվում է». ջահերով երթը․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Կուսակցությունն ու աթոռը հայրենիքից կարևոր չեն. Շարմազանովն ընդդիմադիրներին ասում է` անհրաժեշտ է և հնարավոր է սեփական «ես»–ը ստորադասել համազգային շահերին
ԱԺ նախկին փոխխոսնակը, որը մասնակցում է «Ջահերով երթին», նշեց, որ Փաշինյանը, ուրանալով Արցախը, Ցեղասպանությունն ու մեր պահանջատիրությունը, ջուր է լցնում Հայաստանի` Արևմտյան Ադրբեջան դառնալուն։
«Դրված է Հայաստանի լինելիությունը կամ վիլայեթացումը։ Եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք ածվելու Հրանտ Մաթևոսյանի ասաց «առանց հիշողության անասունի»։ Սա խաղաղություն չէ, սա թուրքի առաջ կզել է։ Իշխանափոխությունից հետո պետք է շարունակել պահանջատիրության քաղաքականությունը»։


