▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատվաստման տարեք ձեր երեխաներին...Իմ բոլոր երեխաները ընդունել են. Նիկոլ Փաշինյան

«Այսօր հյուրընկալեցի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին, ով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պրոցեսում «Պապիլոմա» վիրուսի ազդեցության հայտնաբերողն է. նաեւ մեծ դեր է ունեցել պատվաստանյութի ստեղծման գործում»:

 

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, մանրամասն քննարկում են ունեցել, որի արդյունքներով եւս մեկ անգամ կոչ է անում բոլոր ծնողներին՝ անպայման պատվաստման տանել երեխաներին:

«Իմ բոլոր երեխաները ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները»,-եզրափակել է վարչապետը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more