▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը պետք է վերջացնել, նստել առարկայական եւ անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Պատերազմը պետք է վերջացնել, պետք է նստել առարկայական եւ անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում։

«Պատերազմը պետք է վերջացնել։ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Անկեղծ, առարկայական, մարդկանց շահերից բխող բանակցությունների, այլ ոչ թե հնացած սպանիչ հավակնությունների»,- նշել է նա։

Զելենսկին ասել է, որ խոսել է վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ «Մենք Նիդեռլանդների հետ հարաբերությունների նոր էջ ենք բացում, շնորհակալություն աջակցության համար»,- ասել է նա։

Բացի այդ, պետության ղեկավարը խոսել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթի, Լյուքսեմբուրգի վաչապետ Քսավիե Բեթելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Աջակցություն ունենք։ Ըմբռնում ունենք»,- ընդգծել է նա։

Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին, որոնք աջակցում են ուկրաինացիներին՝ փողոցներ դուրս գալով եւ բողոքելով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more