▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ եղբայրը «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ եղբայրը «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ իր եղբայր Արմեն Փաշինյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ով Հայաստանից արտագաղթել է դեռևս 1990-ականներին։ Սակայն Փաշինյանը խուսափեց պատասխանել առանցքային հարցին՝ արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն երբևէ ստուգել է իր եղբոր հնարավոր կապը խորհրդային հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Պետական անվտանգության կոմիտեի հետ։

«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Փաշինյանի եղբայրը պարզապես շարքային «խոպանչի» չի եղել։ Արմեն Փաշինյանը 2004 թվականին աշխատել է ռուսական պետական կառույցում՝ Ռոսգոսկարանտինի Կրասնոդարի մասնաճյուղում։ Բացի այդ, 2015-2017 թվականներին նա աշխատել է նաև ԿոնսալտՏամոժՍերվիս ՍՊԸ-ում, որը զբաղվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանմամբ և փաստացի ներգրավված է պետական կառույցների սպասարկման ոլորտում։

«Սատանա որսացող» ԱԱԾ-ի համար այս տվյալներն առավել քան բավարար են Նիկոլ Փաշինյանի եղբորը «ստուգելու» համար։ ՔՊ-ականներն իրենց ընդդիմախոսներին «սեւացնելու» համար պիտակավորում են «օտարերկրյա գործակալ», «ԿԳԲ-ի ազդեցության գործակալ» կամ «արտաքին ուժերի գործակալ» ձևակերպումներով՝ առանց որևէ հրապարակային ապացույցի։

Մինչդեռ իր եղբոր ՌԴ-ի քաղաքացի լինելը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է բոլորովին այլ լույսի ներքո՝ ստեղծելով տպավորություն, թե խոսքը պարզապես արտագնա աշխատանքի մեկնած «խոպանչու» մասին է։ Փաստն այն է, որ Փաշինյանի եղբայրն ավելի քան կապված է ՌԴ պետական ինստիտուտների հետ, քան մնացած բոլոր «հորինված գործակալները։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more