▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբաններին չընկալենք, որպես պոտենցիալ մեղադրյալների անձնական բարեկամներ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու երևույթին, նշելով,

 

 

 

 

 

 

 

 

-«Մյուս կողմից էլ ես շատ կարևորում եմ, որ մենք իսկապես փաստաբանների շուրջ էդպես նեգատիվ․․․ փաստաբաններին չընկալենք, որպես պոտենցիալ մեղադրյալների անձնական բարեկամներ և մեր կամ հանրության թշնամիներ: Դա ճիշտ ընկալում չէ: Մենք ի՞նչ ենք ուզում, մենք վենդետա չենք ուզում, չէ՛ ժողովուրդ, մենք ուզում ենք արդարադատություն: Իսկ արդարադատության ամենակարևոր, ամենակարևոր պայմանը և նախապայմանը, ոչ միայն անկախ դատական համակարգն է, այլ նաև մեղադրյալի անկախ պաշտպանության իրավունքը, որը պետք է իրականացվի անպայման պաշտպանի միջոցով: Եվ մենք պետք է ապահովենք, հակառակ դեպքում, հակառակ դեպքում․․․ տեսե՛ք մեր երկիրը տարբեր վարկանիշներում, այսօր շարունակում է շարունակական և հետևողական բարձրություններ է նվաճում:

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե պարզվի, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը իրականացվում է միայն հասարակական կարծիքի հիման վրա կամ մարդիկ ճանապարհները բռնում, փակում են, ասում են՝ էս ինչին բռնե՛ք դատե՛ք, 10 տարի տվե՛ք, թե չէ ճանապարհները չենք բացի: Մեր երկիրը գիտե՞ք միջազգային հանրության աչքում կհայտնվի շատ ծիծաղելի վիճակում, շատ ավելի վատ վիճակում քան ցանկացած բռնապետություն կամ ցանկացած կոռումպացված երկիր»:

Կարդացեք նաև՝ Ասում են՝ վարչապետն ուղղաթիռով տեղ է գնում, բա էշո՞վ պետք է գնար. Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը

Ես ինքս այդ բռնել, բաց թողնելու պրոցեսների հետ որևէ կապ չունեմ. Նիկոլ Փաշինյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more