▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն Արցախի եկեղեցիների քանդման հարցը դիտարկեց Արծվաշենում մզկիթների օրինակով

Փաշինյանն Արցախի եկեղեցիների քանդման հարցը դիտարկեց Արծվաշենում մզկիթների օրինակով

«Երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո, և տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, օրինակ՝ 2016 թվականին։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ռեակցիան այդ մզկիթի տարածքի հետ կապված։ Կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր բերում են սեփականության վկայականներ, որ այդ հողն իրենցն է եղել. ի՞նչ պետք է անենք։ Կարող է լինել նաև այդպիսի (քանդման – խմբ.) որոշում»,– ասաց նա։

Ընդգծեց, որ այս հարցերին պատասխանելու ցանկություն չունի, որովհետև տեսնում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի մասին է տարբեր բաներ ասում` ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրում։

Դիտեք նաև՝ 

«Միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձվել գերիները, նախորդ խմբերն էլ են ընտրություններից առաջ վերադարձվել։ Ժողովրադավարական երկրներում միշտ ընտրություններից առաջ են գերիները վերադարձվում։ Ընտրությունների հաջորդ օրն արդեն մյուս ընտրություններից առաջ է»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ անազատության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձի ուղղությամբ աշխատանքներ միշտ են իրականացվում․ «Երբ որ կլինեն արդյունքներ, կտեսնեք»։

***

«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալության տրամաբանության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է շարունակաբար լավարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, խաղաղությունն ուժեղանա։

«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծեց վարչապետը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more