Փաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ցույց տալու համար, որ Հայաստանը դրական է գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպես պարզաբանեց ինքը՝ Փաշինյանը ու թվարկեց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, իր խոսքով, դրական տեղաշարժերը։


