▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը լծվել է հայկական ենթակառուցվածքները թուրք-ադրբեջանական համակարգերին ինտեգրելուն․․․

Փաշինյանը լծվել է հայկական ենթակառուցվածքները թուրք-ադրբեջանական համակարգերին ինտեգրելուն․․․ Հովհաննես Ավետիսյան

***

«Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ, և սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում երկաթուղու Երասխ և Ախուրիկ հատվածների վերակառուցման հարցի շուրջ։

«Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Հայաստանը շրջանցելու առաջարկի կողմնակիցների թիվը մեծանում է։ Մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն չենք ունեցել, չենք էլ ունենա, բայց ՌԴ-ի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, ՌԴ-ից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը՝ օրինակ՝ Ղազախստանը, Քաթարը, ԱՄԷ-ն․ սա տարբերակ է, որը դեռևս չի քննարկվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more