Այդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր, եթե դա է: Այս մասին նախկինում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ի պատասխան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է տարածել:
«Ո՛չ, պարոն Փաշինյան, դուք սխալվում եք, երբ որ ձմռանը թշնամին հարձակվի մեր վրա, մենք չենք ասի՝ սպասի ձյունը հալվի, հետո կգաս: Մենք կկառուցենք այնպիսի ուժեղ բանակ, որ ոչ մի եղանակային պայմաններում էլ թշնամու մտքով չանցնի հարձակվել մեր վրա:
Ուժեղ Հայաստանում մենք տեղ կկանգնենք ամեն մի թիզ հողի»,-տեսանյութում ասել է հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանը:


