▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, կա վիրավոր․ ՌԴ ՊՆ

Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։ 

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հաղորդոքւմ է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Փառուխ բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջադեպը կարգավորվել է», - ասված է հաղորդագրության մեջ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more