▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Ավինյան, հաստատո՞ւմ եք Զոհրաբ Մնացականյանի խոսքերը. վարչապետի կատակը

 

 

 

Կառավարությունը Արտաքին գործերի նախարարությանն այսօր հատկացրեց 408 մլն 945 հազար դրամ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և հարակից միջոցառումներըպատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացման նպատակով:

Զեկուցող ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի խոսքով՝  ծախսերի ավելացման հավանականության մասին տեղեկացվել էր դեռ անցյալ տարի.

«Ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ»  ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ,որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակներում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ»,– նշեց Մնացականյանը:

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական շտաբի հետ ունենում են շաբաթական հանդիպումներ: «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտաբի բոլոր անդամներին: Գագաթնաժողովի կազմակերպման առումով ունենալու ենք բարձր մակարդակ, բոլոր աշխատանքները, որոնք դրված են շտաբի առաջ, կատարվում են ամենաբարձր մակարդակում: Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծեց Ավինյանը:

Կարդացեք նաև՝ 100 օրում մեր կառավարությունը լուծել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան

Բարոյահոգեբանորեն պատրա՞ստ ենք Երևանի ավագանու ընտրություններին. վարչապետը կատակեց

Ցանկացած ընտրակեղծարար կպատժվի. Նիկոլ Փաշինյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more