«Ցանկանում եմ մեր միջազային գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի ջեռուցումից զրկել էր արցախահայությանը։ Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը, սակայն՝ մի քանի ժամով։ Ադրբեջանի կողմից այն երեկ կրկին դադարեցվել է»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, անդրադառնալով Արցախում առաջացած գազամատակարարման խնդրին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ «Սա խստորեն դատապարտելի է, ես կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն։ Մենք, իհարկե, առաջին հերթին Արցախի իշխանությունների ու ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով, զբաղվում ենք այս խնդրով ու շարունակելու ենք զբաղվել, սակայն ես պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ, րոպե առաջ վերականգնի գազի մատակարարումը»,- նշեց նա:
«Պահանջում եմ, որ Ադրբեջանը ժամ առաջ վերականգնի գազի մատակարարումը». ՔՊ-ական պատգամավոր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


