▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետից դուրս են բերել 18-ամյա աղջկա դին

Լոռու մարզում այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15։35-ի սահմաններում արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանզ է ստացվել, որ Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Թումանյանի հրշեջ-փրկարարները, ովքեր գետից դուրս են բերել երիտասարդ աղջկա դի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածը նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Մարիամ Անանյանն էր։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more