▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։

 

 

«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

 

 

«Հետաքրքրվեցինք՝  ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։ 

«Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»,–  արձագանքեց Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ,  ավելացրեց. «Միգուցե»»,-գրում է կայքը:

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել էր պաշտոնից: Նա ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։

Սասուն Միքայելյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more