▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն վարորդներին․ ճանապարհային նշանների և գծանշումների հետ կապված փոփոխություններ կլինեն

 

Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց կառավարության որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու հարցը, որը վերաբերում էր երթևեկության կանոններին, և կատարվեցին մի քանի փոփոխություններ։

 

 

 

 

 

 

 

Մասնավորապես,

 – կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը.

– շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին,

 – մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ.

 – ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը.

– խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում։

Կարդացեք նաև՝ «Քարսիթը» դարձավ պարտադիր. Կառավարությունը որոշում ընդունեց

 

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more