▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ Փաշինյանի հետ նույն կերպ ենք մտածում. Միխայիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալովվարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրն ամփոփող երեկվա հանրահավաքին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ուրախ եմ, որ Փաշինյանի հետ նույն կերպ ենք մտածում: Նա ևս պայքարում է օլիգարխների և կոռումպացված «էլիտայի» դեմ՝ իշխանությունը հանձնելով ժողովրդին:

 

 

 

 

 

 

 

Նա սկսեց շատ արագ, նկատելի արդյունքներ գրանցեց և զարմացրեց կոռումպացված «էլիտային»: Եվ քանի որ խորհրդարանի մեծամասնությունը կոռումպացված «էլիտան» է, սկզբում նրանց հաջողվեց սառեցնել Փաշինյանի բարեփոխումները: Սակայն Փաշինյանն իշխանությունը հանձնեց ժողովրդին՝ ուղիղ ժողովրդավարություն սահմանելով:

 

 

 

 

 

 

 

Այդ բարեփոխումների համար նա ուղիղ դիմում է ժողովրդի աջակցությանը, և նույնիսկ ժողովուրդն այլևս ստիպված չէ փողոց դուրս գալ, նրանք պարզապես դա կանեն հանրաքվեի ժամանակ: Մենք նույնպես պետք է շուտափույթ ուղիղ ժողովրդավարություն սահմանենք»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more