▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք․ ԿԳ նախարարը՝ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք

Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, և առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:

 

Բայց ուրախությունս շատ մեծ է, որովհետև գտնվել են բարդ առաջադրանքների լուծումները ու, իրոք, ունենք լավ նախագիծ: Վերջնական տեսքի բերելուց հետո նախագիծը կուղարկվի շահագրգիռ խմբերին, կազմակերպություններին, կունենանք հանրային լայն քննարկում»:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more