▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժ ունեցեք ներողություն խնդրելու. Ստյոպա Սաֆարյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

Asekose.am-ը ներկայացնում է քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ առանց խմբագրման և ավելորդ մեկնաբանության՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

 

 

 

 

 

 

«Ամոթ ձեզ, Արփինե Հովհաննիսյան: Ուժ ունեցեք ներողություն խնդրեք Դանիել Իոաննիսյանից ու մտավոր թույլ կարողություններ ունեցող մարդկանցից: Սա քաղաքական գործչի, պարզապես մարդու, էլ չասեմ՝ մատաղ սերնդին իրավունք դասախոսողի կողմից անթույլատրելի պահվածք է:

 

 

 

 

 

 

 

 

 

Ժամանակին, երբ դուք օրենսդրական փոփոխություններ էիք ներկայացնում ու ընդդիմության առաջարկությունները չէիք ընդունում ու կոմպրոմիսի չէիք գնում, ինչպես կվերաբերեի՞ք, եթե ձեզ նման պիտակում տային՝ «այս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» (1:25:40-ից): 

Related image

 

 

 

 

 

 

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ոչ մի անձնական վիրավորանք իմ պատին չլինի»:

Տեսանյութը՝ News-am

 

Կարդացեք նաև՝ Չեմ կարող դրանք լուռ կուլ տալ. Արփինե Հովհաննիսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more