▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում․․․

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի: Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար:

Այս տեսարանը ստացվել է քրեական պատասխանատվության ենթակա գործողության արդյունքում: Փաստերն ու ապացույցներն անհամեմատ շատ են ու անհերքելի:

Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը:

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին...

info@asekose.am/095519696
Հասարակություն more