▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օտարերկացի կանայք պոռնկությամբ են զբաղվել Երևանում. կան ձերբակալվածներ

Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։

Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվեցին մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, պոռնկությամբ զբաղվելը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ և առանձնապես խոշոր չափերով գումարներ։ Պարզվել է, որ միջազգային կազմակերպված խումբը, հիմնականում առցանց եղանակով, հավաքագրել է այլազգի կանանց և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, բնակության վայրով և պոռնկությամբ զբաղվելու համար անհրաժեշտ այլ պայմաններով՝ փոխարենը պահանջելով մարմնավաճառությամբ «վաստակած» գումարի կեսը փոխանցել կազմակերպված խմբին:

Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։ Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվեցին մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, պոռնկությամբ զբաղվելը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ և առանձնապես խոշոր չափերով գումարներ։

Պարզվել է, որ միջազգային կազմակերպված խումբը, հիմնականում առցանց եղանակով, հավաքագրել է այլազգի կանանց և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, բնակության վայրով և պոռնկությամբ զբաղվելու համար անհրաժեշտ այլ պայմաններով՝ փոխարենը պահանջելով մարմնավաճառությամբ «վաստակած» գումարի կեսը փոխանցել կազմակերպված խմբին:

Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկվել են նաև Երևանի կենտրոնում, հիմնականում նորակառույց շենքերում, վարձակալությամբ բնակարաններ տրամադրող անձինք, որոնք ստանձնել են պոռնկությամբ զբաղվելու համար բնակարանով ապահովելու պարտականությունը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more