▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օտար հեռուստաալիքներում Հայաստան ես ներկայացնում թրքական լաթերով, ու դեռ գլուխ գովում»

Պահեստազորի ավագ լեյտենանտ, ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող-դերձակ Գոհար Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Լոս Անջելեսում գտնվող պարի խումբ է, որն ունի հսկայական քանակով աշակերտներ։
Լույսը չբացված ստանում եմ հարյուրավոր նամակներ` հայկական մշակույթը օտար հողում խայտառակ անող խմբի մասին։
Օտար հեռուստաալիքներում ԴՈւ Հայաստան ես ներկայացնում թրքական լաթեով,ու դեռ գլուխ գովում։
Լռե՞լ, տանե՞լ, ո՛չ։
Ոչ մեկ իրավունք չունի քրջուփալասի տակ Հայաստան ներկայացնել։
Ու հենց այսօր, երբ քառօրյա պատերազմի 10 տարին է բոլորում։
Էս թառլան տղաները զոհվել են հայրենիք պահելու համար, հող ու ջուր պահելու համար, որ ինչ-որ մեկն էլ Հայաստանի մշակույթը թրքի քրջերով աշխարհում ներկայացնի։
Հարգանք, պատիվ ու խոնարհում ունեցեք, ամո՛թ ունեցեք վերջիվերջո։
Կոնկրետ այստեղ այս հաղորդավարուհին շարունակաբար շատ բան է անում հայկականը տարածելու համար, իսկ դո՞ւք։
Հայկական մշակույթի անվան տակ աշխարհին ցուցադրում եք թրքական քրջուփալաս։
Կրթվե՛ք, Ձեր գիտելիքներում «տեղաշարժ» կատարե՛ք, նոր դրանից հետո Ձեզ իրավունք վերապահեք Հայկական մշակույթ ներկայացնելու....»:

Տեսանյութը դիտեք այս հղումով

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more