▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունն արձագանքել է Asekose.am-ում տեղ գտած հրապարակմանը

 

«Asekose.am» կայքն անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը, թե ՀՀ ոստիկանության անգործությունից կենտրոնում բարդակ է՝ հանդիպակաց են քշում համատարած, երկրորդ գիծը փակած, և մինչև երբ են սաբոտաժ անելու: 

Մեղադրանքն անհիմն է ու չի համապատասխանում իրականությանը. վիճակագրությունը փաստում է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ից 19-ը Ճանապարհային ոստիկանությունն արձանագրել է ճանապարհային երթևեկության կանոնների 15 778 խախտում՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 15 803-ի դիմաց: Եվ այս թվերը ոչ թե սաբոտաժի, այլ ճիշտ հակառակի մասին են վկայում:

 

 

 

 

 

 

 

 

 

Պարզաբանենք նաև, որ նախատոնական օրերին միշտ էլ երթևեկությունը մայրաքաղաքում, հատկապես՝ կենտրոնական հատվածում ծանրաբեռնված է: Պատճառները հասկանալի են. մայրաքաղաքի կենտրոնում են տեղակայված սպասարկման, առևտրի, մշակութային օբյեկտների գերակշիռ մասը, և մարզերից ավտոտրանսպորտի մեծ հոսքի, ինչպես և զբոսաշրջիկների թվի աճի պայմաններում երթևեկության լարվածության մեծացումը պետք է առնվազն օբյեկտիվ գնահատականի և ըմբռնման արժանանա. դա ողջ աշխարհում առկա ու անխուսափելի երևույթ է:

Ինչ վերաբերում է սուբյեկտիվ կողմին՝ որոշ վարորդների անկարգապահությանը, ապա նման երևույթները բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում, մասնավորապես՝ արդեն մեկ շաբաթ մայրաքաղաքում ծառայություն են իրականացնում նաև մարզերից տեղափոխված 20 կարգախմբեր:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ոստիկանությունը ակնկալում է ոչ թե հանիրավի ու անփաստարկ մեղադրանքներ, այլ քաղաքացիների գործուն աջակցություն և օրինաարգ պահվածք:

 

Կարդացեք նաև՝ Հիմնադրամի տնօրենը՝ Օսիպյանին. «Ձեր անգործությունից Կենտրոնում բարդակ է»

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more