▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը պարզաբանում է Օսիպյանի և Գասպարիի միջև հեռախոսային խոսակցությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց:

 

 

armtimes.com-ն է գրում և նշում, որ  ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին:

 

 

 

 

 

 

Վալերիյ Օսիպյանը, որն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում, հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ և վստահեցրել, որ որևէ խնդիր չկա, ոստիկանությունն ի վիճակի է ապահովելու ցանկացած քաղաքացու անվտանգությունը, իսկ նրա մուտքը դատարան թույլատրելը կարգադրիչների իրավասությունն է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more