▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հայտնաբերել է «Նիվա» մակնիշի մեքենայով շների քարշ տալու տեսանյութում երևացող անձին

 

Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երևացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվա»-ն պատկանում է իրեն, վարում էր անձամբ։

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության անդամ Գոհար Մանուչարյանից վերցվել է դիմում։ Դավիթ Լազարյանը հրավիրվել է ոստիկանության Ճամբարակի բաժին։ Բաժին է բերվել նաև նրա «Նիվա»-ն, ինչի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարին՝ տրանսպորտային միջոցի հետ կապված հարցի հետագա ընթացքը լուծելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

«Դինգո թիմ» հ/կ-ի կամավորների կողմից Դավիթ Լազարյանին պատկանող անասնագոմում հայտնաբերվել են շները։ 

Դեպքի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more