▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին

ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի: Այս մասին ասվում է Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

 

 

 

 

 

 

«Հայտնում ենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացուհի: Քաղաքացուհուն, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել, ինչի կապակցությամբ նա ոստիկանությունում տվել է բացատրություն:

 

 

 

 

 

 

 

 

Հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը՝ քաղաքացուհու վնասվածքների վերաբերյալ մանրամասներ հայտնել չենք կարող:

 

 

 

 

 

 

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև՝ Արտակարգ դեպք Բրյուսովի համալսարանում. լեսբուհիները ծեծել են ուսանողուհիներից մեկին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more