▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները Սիսիանում փրկել են 14-ամյա աղջկան, ով ուսուցիչներից և աշակերտներից վրդովված՝փորձել է ինքնասպան լինել

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչներ Սուրեն Վարդանյանն ու Վահե Աբգարյանը ծառայության ժամանակ շրջագայություն են կատարել Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի և Իսրայելյան փողոցները կապող կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քազաքացիներ և հայտնել, որ մի հոգի անցել է կամրջի մետաղապատնեշի վրա, դեպի Որոտան գետն ու հավաքվածներին հայտարարում է, որ չմոտենան իրեն, քանի որ ցանկանում է ինքնասպանություն գործել։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ՃՈ հետաքննիչները  տևական ժամանակ բանակցություններ են վարել Սիսիան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Ա. Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողացել են երեխային համոզել, որպեսզի չդիմի այդ քայլին, որից հետո ոստիկանները երեխային անվտանգ դուրս են բերում կամրջի վտանգավոր եզրագծից և տեղափոխում Ոստիկանության Սիսիանի բաժին։

Աղջկա կողմից ինքնասպանություն գործելու նպատակը եղել է այն, որ դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին նա ցանկացել է ապացուցել իր՝ կեղծ լուրեր տարածելու բնավորություն չունենալու հատկությունը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more