|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան իր էջում.
«Ոսկեպարցիների 3 տները, սահմանազատման հետևանքով, անցնելո՞ւ են Ադրբեջանին. Նոյեմբերյանի խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը և Հրանտ Գևորգյանը չեն կարողացել իրենց կառուցած առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի Տավուշի տարածքային ստորաբաժանումում, այդ կերպ ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Լուսանկարի ետին պլանում երևացող եռահարկ կառույցը՝ Հրանտ Գևորգյանին պատկանող մեծ, տուֆակերտ շքեղ առանձնատունը կիսակառույց է, շենքը կառուցված է, սակայն շինության ներքին հարդարման աշխատանքներն իրականացված չեն, այնտեղ բնակվող չկա: Հ. Գևորգյանը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն Ոսկեպար գյուղի հիմնական բնակիչներ են: Նշված 3 առանձնատները Ոսկեպար գյուղից կտրված չեն, գյուղի տներից հեռու չեն կառուցվել, դրանք գյուղի առանձին հատվածում չեն, 3 առանձնատները հարակից են ոսկեպարցիների տներին: Խորհրդային ժամանակներում պատրաստված քարտեզով նշված 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածք: Ըստ խորհրդային քարտեզի՝ այդ ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդտեղ ադրբեջանական բնակատեղի կամ ադրբեջանական կառույցներ երբևէ, նաև՝ խորհրդային տարիներին, չեն եղել: Նշված 3 առանձնատները կից են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին: Ոսկեպարի համայնքապետարանը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ դեռևս 2012 թվականին դիմել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, որն էլ հարցը ներկայացրել է Հայաստանի կառավարություն, որտեղից պատասխանել են, որ այդ հիմնահարցը չի լուծվում, որովհետև այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքները ՀՀ կադաստրային քարտեզում նշված չեն»: |
«Ոսկեպարցիների 3 տներն անցնելո՞ւ են Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



