▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության տակ»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը «Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների բնակիչները շուտով կհայտնվեն ադրբեջանական թակարդում
Գորտին դնում են գազօջախի վրա դրված ջրով լի կաթսայի մեջ և ջրի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացնում, երբ կաթսան եռում է, գորտը չի զգում այդ տաքությունը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/Voskan_Sargsyan.jpg

Նմանապես Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար, մաս-մաս է հանձնում Հայաստանի տարածքները, որ բնակչության համար շատ ակնհայտ և ցավոտ չլինի։ Օգոստոսի սկզբից Ոսկեպարում և Ազատամուտում են գտնվում ռուսական զորքի ստորաբաժանումներ, նրանք մինչ այժմ ոչինչ չեն արել։  Դրանք հո զբոսաշրջիկներ չեն, դրանք գործի կանցնեն, երբ սկսվի Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան սիրված սահմանազատումը և սահմանագծումը, որի հետևանքով նախկինում ադրբեջանաբնակ Բարխուդալուն, Սոֆուլուն, Խերմիլին, Յուխարի և Աշաղի Ասքիպարաները, Բաղանիս-Այրումը կհանձնվեն Ադրբեջանին, որի հետևանքով Բերդ-Իջևան ավտոճանապարհը և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Հենց այդ նպատակով է հոկտեմբերի 20-ին Գագիկ Ջահանգիրյանի քավորությամբ դատավոր նշանակված Սարգիս Պողոսյանի նոյեմբերի 10-ին որոշումով կալանավորել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, որպեսզի նա չկազմակերպի դիմադրություն նոր հողատվության դեմ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more