▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոտանի տարածքում բախում է եղել ադրբեջանական ԶՈւ հետ. Ադրբեջանն ուժեր է կենտրոնացնում

Չայզամի տարածքի շրջանում (Որոտան, Շուռնուխի հարևանությամբ) Ադրբեջանի Զինված ուժերի հետ բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Միկա Բադալյանն՝ իր տելեգրամյան ալիքում:

Թշնամին զոհ ունի: Ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Ի պատասխան` ռուսական զորքերը թիկունքից մոտեցել և շրջափակել են նրանց: ՀՀ ոստիկանությունը փակել է ճանապարհը:

Կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները մեծ ուժեր են մոտեցնում:

ԱԺ նախկին պատգամաբոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է.

«Հրատապ
Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից
25-ը մարդարար մեքենաներ, որոնցում կան երեխաներ:
ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:
Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում, սպասենք պաշտոնական պարզաբանումներին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more