|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան իր էջում.
«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է պատժիչ գործողություն՝ պետական ռեպրեսիվ մեքենայի ողջ գործիքակազմի ներգրավվմամբ և ամենաստոր մեթոդներով: Պատժիչ օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ հրահանգն իրագործում են ՀՀ գլխավոր դատախազը, քննչական ապարատը, ԲԴԽ ամբողջ կազմը, ստուկաչներն և դանոսչիկները: Վերջին ակորդը հարվածելու «պատիվը» վերապահված է հեղափոխական «դմփ-դմփ-հու»-ի «դմփ-դմփ»-ի հեղինակ, փողոցային ակտիվիստից դատավոր նշանակված Մհեր Արղամանյանին: Պատժում են Բորիս Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը Հայաստանի արդարադատությունն է, պրոֆեսիոնալ և մարդկային արժանապատվություն ունեցող բոլոր դատավորները: Պատժիչ ակցիայի գլոբալ նպատակն է հիշեցնել բոլոր դատավորներին այն մասին, որ «նոր Հայաստանում» որոշումները կայացնում է մեկ մարդ, իսկ մնացածը պարտավոր են գլուխները կախ կատարեն այդ մեկ մարդու ընդունած բոլոր որոշումները: Օպերացիան կավարտվի հետևալ բանաձևով. «չկա որևէ դատավոր, որ չկատարի իմ ցանկությունը», եթե նույնիսկ այդպիսիք կան, ապա միայն քննչական մեկուսարանում»: |
«Օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից». Արթուր Ղազինյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



