Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Opel»-ն ընկել է ձորը. ՆԳՆ
21-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 3 ուղևորները, որոնք 22-ամյա երիտասարդներ են եղել, մահացել են, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
***
|
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում է․ «Մարտի 18-ին, ժամը 16։15-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած»։ |


