▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց որ «յառմռկա» եկած լինեք. դու հլա սուս մնա. թեժ վեճ՝ Գևորգ Պետրոսյանի և «Իմ քայլ»-ի պատգամավորի միջև

Այսօր ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթին.  «Ոնց որ յառմռկա եկած լինեք՝ կոստյում, տապատ, զուգագուլպա, անդրավարտիք, ծրագրից խոսեք, ի՞նչ եք եկել ստեղ շորերի անուններ տալիս, գիտենք, որ դուք էլ ունեք էդ շորերից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի մեջ գտնվել: Հենց հիմա ես հեռախոսի համարով կարող եմ ասել, թե ում հետ եմ հանդիպել, ինչ խնդիր է բարձրացրել, իսկ դուք էստեղ գալիս եք խոսում եք «Ֆուլ հաուսի» դերասաններից»:

 

 

 

 

 

 

 

 

Այդ պահին տեղից պատգամավորներից մեկն արձագանքեց, ինչին Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց. «Ի՞նչ ա, դու հլա սուս մնա»:

Դահլիճում աղմուկ բարձրացավ, որովհետև տեղից բոլորը դժգոհություն էին արտահայտում:

«Ձեր չափը ճանաչեք, վերջին դեպքը լինի սա: Այլևս երբեք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բառ ասելու: Մենք թույլ չենք տալու նման կերպ արտահայտվել: Սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի»,- շարունակեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Վահագն Հովակիմյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովակիմյանն ասել էր. «Պարբերաբար փորձ է արվում կառավարության նոր սերնդի պաշտոնյաներին պիտակավորել, անվանել ոչ կոմպետենտ: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Տիկին Մանդիլյան, էհ...Թանդիլյան, համեցեք. Լենա Նազարյանը սխալ արտասանեց պատգամավորի ազգանունը

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more