▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆուտբոլը. ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան

 

 

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

 

 

 

 

 

 

 

 

 

Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Վանեցյանը:

Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնները կկարողանա համատեղել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- նշեց Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը:Ինչ վերաբերում է Ֆեդերացիայում հնարավոր խախտումներին, Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե խախտումներ հայտնաբերվեն, ընթացք կտրվի, և նշանակություն չունի՝ դա Ֆեդերացիայում է, թե այլ վայրում:

Կարդացեք նաև՝ Սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more