▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը կալանավորվեց

Հոկտեմբերի 27–ին երեկոյան ձեռքին նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը կալանավորվել է։ Այս մասին  հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

 

 

 

 

 

 

 

 

43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ին տղամարդը փորձել էր մուտք գործել Կառավարություն՝ ինքնապայթեցման նպատակով։

Կարդացեք նաև՝ Տղամարդը ձեռքին նռնակով մուտք է գործել Կառավարություն՝ ինքնապայթեցման նպատակով. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more