▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Այսօրվանից մեկնարկում է տրոլեյբուսային նոր երթուղիների սպասարկումը։

Թվով 15 նոր տրոլեյբուսները լիովին համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին և պայմաններին, ինչի շնորհիվ կապահովեն հարմարավետ և հանգիստ երթևեկություն։

Կարևոր է, որ տրոլեյբուսային թիվ 2Ա և 10Ա նոր երթուղիները ընդգրկելու են նաև Էրեբունի զանգնվածը, Աերացիան և Դավթաշենը՝ սպասարկելով նաև տրոլեյբուսային կոնտակտային ցանցից դուրս, ինչը մեծապես կնպաստի քաղաքի երթևեկության բարելավմանը և համաչափ զարգացմանը։

Տրոլեյբուսային ցանցի և շարժակազմի արդիականացման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։ Արդեն իսկ կնքվել է նոր պայմանագիր՝ ևս 15 նոր տրոլեյբուսների մատակարարման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more