▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ` Բորիս Ավագյանի ձերբակալությունից

Ինչպես արդեն հայտնել ենք, Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Պետրոգրադի  ռեստորաններից մեկում։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Հետաքննության տվյալներով՝ նախկին պաշտոնյան հանցավոր խումբ է կազմակերպել և էժան շինանյութի անվան տակ տեխնիկա է ներմուծել Ռուսաստանի տարածք։ Ձերբակալությունից հետո Բորիս Ավագյանը տնային կալանքից փախուստի է դիմել՝ մեկնելով Ֆրանսիա։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Հայաստան, որտեղ զբաղեցրել է պետական ​​բարձր պաշտոններ։

Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալության ժամանակ Բորիս Ավագյանը ռեստորանում եղել է ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի նախկին պետ Իգոր Օլեյնիկովի հետ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more