Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Նոլդու, Փաշինյան». ՀՀ վարչապետն այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնացել, որտեղ նրան քաղաքացիներից մեկը դիմավորել է ադրբեջանական այս երգով
«Մեր հասարակության ստորացումն եմ ցույց տալիս, թե ինչպես է Փաշինյանը վերջին հինգ տարում ստորացնում մեզ, անգամ կրոնն է ծիծաղի առարկա դարձրել Ադրբեջանի համար։ Վեհափառը փոքրամասնության՝ 600 հազարի կաթողիկոսը չէ, նա 10 միլիոնի կաթողիկոսն է, և չի կարող փոքրամասնությունը որոշել նրա ճակատագիրը»,– Նյուզ.am-ի թղթակցին ասել է նա։
Թեմի հոգևոր հովիվ տեր Հայկին, որը սովորականի պես գնացել է պատարագ մատուցելու, թույլ չեն տվել իրականացնել իր հոգևոր ծառայությունը։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խոսակցության ընթացքում Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկը «Նյուզ»-ի հարցին, թե դո՞ւք եք պատարագը մատուցելու, պատասխանեց, որ դեռ հայտնի չէ: Իսկ մարզպետի հետ խոսակցությունից հետո Տեր Հայկը «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնեց. «Ես պիտի գնամ Մաստարայում մատուցեմ պատարագ՝ Հայոց Հայրապետի անունը բարձրաձայնելով, որովհետև իմ ամբողջ կյանքի ճանապարհը Վեհափառ Հայրապետը և թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանն են լուսավոր դարձրել: Այստեղ կարգալույծ քահանան է պատարագ մատուցելու»:
Հարցին, թե ի՞նչ զրուցեցիք մարզպետի հետ, Տեր Հայկը չպատասխանեց:


