|
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ներքին գործերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ քննչական կոմիտե, բռնության կոչ, ատելության խոսքի տարածում, էլ ի՞նչ հոդվածներ կան, հանեք դարակներից, գործ հարուցեք. հատ առ հատ պիտի պատասխան տաք էս համատարած ատելության մթնոլորտի ստեղծման համար: Միքայել Սրբազանին դատողներդ ու խաչելության տանողներդ էս մարդկանց խոսքերում հանցակազմ չե՞ք տեսնում, թե որ սիվիկներն են տարածում ու ձերոնքականներն են գլուխ ջարդելու կոչեր անում, ուրեմն կարելի է: *** |
|
Լրագրող Լիա Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր տարածված տեսանյութին, գրել է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացու ինքնությունը։ Խոսքը Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանի մասին է, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։ *** |
|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հիմա այս պարոնի հետևից որևէ իրավապահ կառույց գնալո՞ւ է, թե՞ այսպիսի մտքեր արտաբերելը անթույլատրելի է միայն նրանց համար, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետևորդ չեն: Իսկ հետևորդներին ոչ միայն այսպիսի մտքեր արտահայտելն է թույլատրելի, այլ վաղը գուցե Նիկոլ Փաշինյանն իր հետևորդներին օժտի այդ մտքերը կյանքի կոչելու «իրավունքով»»։ |
Նմաններին պատասխանատվության պիտի կանչել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


