▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման բաներ ասում էր հաճախ նաև Սերժ Սարգսյանը. Հրանտ Բագրատյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի  իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»:
Այստեղ սխալ է ամեն ինչ։

 

 

 

 

 

 

 

 

Նախ, նման բաներ ասում էր հաճախ նաև Ս.Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք՝ էլ չկրկնեց։

Երկրորդ։ Պարտավոր էր նշել. մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ նախորդ տարվա մայիս-սեպտեմբերին, նոախորդ դեկտեմբեր-ապրիլին թե լոկ ապրիլի հետ։ Չ՞է որ Սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է։ Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա՝

Երրորդ։ Սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդներ x տվյալ արժույթով ավանդի տոկոս x տնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսյա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երրորդ, ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%։

Չորրորդ, վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել՝ դրանք միշտ ստում են։

Հինգերորդ։ Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Աաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more