▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»...

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Էպշտեյնի գործին» առնչվող մոտ երեք միլիոն փաստաթղթերի հրապարակման քննարկումները հասել են նաեւ հայկական մեդիատիրույթ եւ սոցցանցեր։

Դառը ժպիտով եմ հետեւում այդ աժիոտաժին։

«Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»։

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, շատ ավելի անբարո է, զզվելի եւ տմարդի։

Ավելին, գեոպոլիտիկ առումով եւս մեկ դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները։

Ուստի երբ Փաշինյանը հայ ժողովրդից կերտում է իր արժեքներն ու արժանապատվությունը ուրացող բնակչություն, այլոց աչքի գերաններն անգամ խամրում են գեոպոլիտիկ սեքս-տուրիզմի ուղղության վերածվող մեր դառն իրականության համեմատ։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more