▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն՝ ի հիշատակ Շարլ Ազնավուրի մոմավառությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցախ մոմավառությանն` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրի:

Հիշեցնենք, որ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է այսօր:

 

 

 

Ներկայացնում ենք նաև Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Խորը ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը:

Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:

Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում:

 

 

 

Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի հարյուր միլիոնավոր երկրպագուներին՝ աշխարհի տարբեր մասերում: Ցավակցում եմ մեզ բոլորիս՝ ամբողջ հայ ժողովրդին:

Սա իսկապես մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն:

Կարդացեք նաև՝ Սա իսկապես սգալի օր է մեր ժողովրդի, երկրի պատմության համար. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի մահվան մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more