Նիկոլ Փաշինյանին հիմա էլ զայրացնում է, որ Սուրբ և Անմահ պատարագների ժամանակ հնչում է Արցախ անունը։
«Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ըստ եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետն ու մյուս հոգևորականները «պատերազմի կուսակցության առաջնորդություն են ստանձնել»։
«Պետք է չլինի այդպիսի բան, ո՞նց կարա երկրում վեց հատ արտաքին քաղաքականություն լինի»,- ընդգծեց նա։
Դիտեք նաև՝


