▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրո քայլ է արել մեր զինվորին ԱԹՍ-ից պաշտպանելու համար. Արեգնազ Մանուկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

2020-ի նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան 1 տարի։ Ի՞նչ է արվել բանակը վերականգնելու, արդիականացնելու համար։ Ոչի՛նչ կամ գրեթե ոչինչ։

http://asekose.am/filemanager/uploads/aregnaz_manukyan.jpg

Սահմանի վրա ադրբեջանական ԱԹՍ-ն ազատորեն պտտվում է, ունենք զոհեր։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զրո քայլ է արել մեր զինվորին ԱԹՍ-ից պաշտպանելու համար։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «հպարտ» քաղաքացիներից պաշտպանվել են գերթանկարժեք «պադավատներ» գնելով ու գերհագեցած «ախռանայով» ման գալով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more