▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց «Լուսավոր Հայաստան»-ից

 

 

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ ասելով.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը՝ սխալ են ընկալել: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ապա ես ներողություն եմ խնդրում»,- նշեց Փաշինյանը:


Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։

Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունը պահանջում էր հրապարակային դարձնել կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի և մյուս պաշտոնատար անձանց կատարած ծախսերը։

Սակայն կառավարությունը չէր ընդունել ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը՝ համարելով, որ այս տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը և այն պետք է շարունակի գաղտնի մնալ:

 

Կարդացեք նաև՝ Չե՞ք ամաչում, պարոն վարչապետ, Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ բա՞ն անես․․․. Էդմոն Մարուքյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more