▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Ազատության» եթերում վերահաստատեց՝ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Հակադարձելով իշխանական շրջանակների պնդումներին, թե Սամվել Կարապետյանը «չի կարող» առաջադրվել, Նարեկ Կարապետյանը նշեց.

«Եթե Սամվել Կարապետյանը «չի կարող» լինել վարչապետ, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը նրան կալանքի տակ պահում։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, հենց այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more