▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, գնացել է գործարքի»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ
Նիկոլ Փաշինյանին աջակցելու իր կոչով Թրամփը չի էլ թաքցնում, որ անում է դա բացառապես մի նպատակով. այն է, որ «մեր հրաշալի Ամերիկյան Նավթային Ընկերությունները ստանան հասանելիություն Կենտրոնական Ասիայից ընդհուպ մինչև Միացյալ Նահանգները»:
Այսինքն` ժողովրդավարության սկզբունքների բացահայտ խախտումը, ժողովրդի ազատ կամարտահայտությանը արտաքին կոպիտ միջամտությունը և հայ ժողովրդի վզին օտարի խամաճիկին պարտադրելն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՀԱՅՏ արդարացվում է բացառապես ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի և նավթային հսկայական շահույթի ձեռքբերման նպատակով:
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, գնացել է գործարքի. նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը, ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ՈՏՆԱՏԱԿ ընկնել, փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին:
Ինչպես միշտ՝ նման վիճակներում Հայաստանը ստանալու է միայն ավեր ու կորուստ, ստանալու է բռնապետություն, լավագույն դեպքում դառնալով համաշխարհային տնտեսության հումքային կցորդ, որի տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը` մեր ազգային ինքնության համար իր բոլոր հետևանքներով:
Բայց կա և այլ ճանապարհ՝ Հայաստանի Խելամիտ Ուղին, որը մերժում է որևէ ճամբարի՝ այդ թվում Ռուսաստանի կցորդ դառնալը և Հայաստանը դիտարկում է որպես ինքնիշխան անկախ երկիր: Մեր խաղաղության և զարգացման բանաձևը՝ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»:

***

Կարդացեք նաև՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանը
Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ։ Սա ամերիկյան քաղաքականության մեջ մինչ Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չէր։
Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու կամ այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, և նույնիսկ աջակցության դեպքում դա անում են նուրբ և անուղղակի ձևով (օրինակ՝ Օբաման կամ Բուշ կրտսերը)։
Ի տարբերություն նախկին նախագահների՝ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր (endorse) ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի։
Ի դեպ, Թրամփը բացեիբաց ասում է այն, ինչ ես ասում էի երեկ։ Այս ամենի նպատակը, ըստ նրա ներկայացման, Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more